Պայմանագիր Տանդեմ Փեյմինթս ընկերության հետ
2013թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և Տանդեմ Փեյմինթս ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Ծրագրային կապուղի
Համակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի ունենալ միասնական տվյալների բազա և ծրագրային կապուղու միջոցով կապ հաստատել պատվիրատուի մոտ աշխատող այլ համակարգերի հետ:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ