Ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումը Տրոյկա ընկերությունում

2013թ. նոյեմբերին ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումը Տրոյկա ընկերությունում:

Տրոյկա ընկերությունը զբաղվում է Դարոյնք ապրանքանիշի ապրանքների վաճառքով Արցախում: Ընկերության տնօրեն Արթուր Ամիրջանյանը նշում է.

«ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգի տեղադրումը հնարավորություն տվեց Տրոյկա ՍՊԸ-ին օպերատիվ և մեծ ճշգրտությամբ լուծել նախկինում վերահսկողությունից դուրս գտնվող և նույնիսկ անհավանական թվացող բազմաթիվ խնդիրներ:

Համակարգի ներդրումն ու շահագործումը այս ոլորտում թույլ է տվել մեկ միասնական համակարգի մեջ հավաքել, ամփոփել, իսկ հետագայում շատ հեշտությամբ օգտագործել առկա և անհրաժեշտ ցանկացած տիպի ինֆորմացիա: Լինելով բավականաչափ հասարակ և հեշտ ընկալելի պրակտիկ օգտագործման մեջ` համոզված ենք, որ այն մեծ խթան կհանդիսանա մեր տնտեսական գործունեության հետագա զարգացման և, մանավանդ, ընդլայնման համար»:

Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ կազմակերպության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:


Վաճառքների կառավարում համակարգի հիմնական առավելություններն են`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
  • Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number