Ավարտվեց Պատվերներ ենթահամակարգի ներդրումը Յուքոմ ընկերությունում
2014թ. ապրիլին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգի ներդրումը Յուքոմ ընկերությունում:
Յուքոմ ընկերությունը 2012թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող:
Պատվերներ ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն է ստեղծում ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
Պատվերներ ենթահամակարգը նախատեսված է ներքին և մատակարարներին պատվերների արդյունավետ կառավարման համար: Այն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվություն պաշարների համալրման որոշումները ընդունելու համար:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել`
- Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ ներկայացվող պահանջի վելուծություն
- Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ ներկայացվող պահանջի վերլուծություն
- Ներքին պատվերների ձևավորում
- Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
- Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
- Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
- Մատակարարների օպտիմալ ընտրություն ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և արտադրական այլ հայտանիշներից
- Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում: