2014թ. փետրվարին ավարտվեցին Վերֆար ընկերությունում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման աշխատանքները:
Համակարգը հնարավորություն է տալիս հաշվառել գնորդների պատվերները: Գրանցված պատվերների վերլուծության արդյունքներով հնարավորություն է ստեղծվում պլանավորել սեփական արտադրության և ապրանքների մատակարարումների ժամկետները և ծավալները, կրճատել մեծաքանակ պաշարների պահպանման ծախսերը` միաժամանակ ապահովելով իրացման շղթայի անընդհատությունը:
Շարժական սարքերի (պլանշետ, հեռախոս) օգտագործումը ապահովում է մենեջերների և առաքիչների աշխատանքի լիովին ավտոմատացում և սերտ կապ գրասենյակային մասի հետ:
Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների գրանցումը հնարավորություն է տալիս տեսնել խանութները Google-ի քարտեզների վրա, գրանցել գործակալների փաստացի և պլանավորված այցերը: Այդ տվյալները հնարավորություն են տալիս կազմել օպտիմալ երթուղիներ, վերահսկել պատվերների հավաքագրման և առաքման գործընթացը: