Ավարտվեց ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրումը Ոսկե Ջրաղաց ընկերությունում

2014թ. փետրվարին ավարտվեցին Ոսկե Ջրաղաց ընկերությունում ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման աշխատանքները:

Համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ կազմակերպության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:


ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի հիմնական առավելություններն են`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
  • Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
Patver software_of_the_year Support center phone number