Պայմանագիր Զեթ ընդ Էյ ընկերության հետ
2013թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Զեթ ընդ Էյ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է կազմակերպությունում ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Աշխատավարձ
- Կադրեր
Համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա` ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ապահովելու է`
- Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ